Ֆրոնտիտի (ճակատաբորբ) առաջացմանը նպաստող հիմնական գործոնները բարդացած հարբուխը և գրիպն են
Ստուգեք ինքներդ Ձեզ՝ արդյո՞ք ունեք ֆրոնտիտ (ճակատաբորբ):
Մատով տարեք աջ (ձախ) հոնքի վերևի երկայնքով. եթե սուր ցավ զգաք, դիմեք բժշկի, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ առկա է ֆրոնտիտ: Ֆրոնտիտը ճակատային խոռոչի բորբոքումն է, որն առաջանում է որպես բարդացում` սուր հարբուխի, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների ժամանակ:
Ճակատային խոռոչները գտնվում են հոնքերի վերևում և միացած են ճակատա-քթային ուղով: Հարբուխի կամ վարակային հիվանդության ժամանակ քթի լորձաթաղանթն այտուցվում է, որի հետևանքով ճակատա-քթային ուղին փակվում է, իսկ խոռոչներում կուտակվում է արտազատուկ, որը հետագայում փոխակերպվում է թարախի:
Ֆրոնտիտի ախտանիշները
1. Գլխացավ` հարբուխից հետո:
2. Գիշերը, գլուխը իջեցնելիս և մի առարկայից մյուսը հայացքը տեղափոխելիս գլխացավի ուժեղացում:
Ի՞նչ անել
1. Դիմել բժշկի և կատարել գլխի համակարգչային հետազոտություն:
2. Քթի մեջ կաթեցնել անոթները նեղացնող կաթիլներ:
3. Բժշկի նշանակությամբ ընդունել հակաբիոտիկներ:
4. Բժիշկը կարող է քթային խոռոչից թարախային պարունակությունը հեռացնել հատուկ ասեղի կամ կատետերի միջոցով:
Աղբյուր՝ www.Doctors.am