Կատարակտի ախտորոշում և անվճար վիրահատություններ հատուկ խմբերի համար
Հարգելի՛ հայրենակիցներ,
ուրախ ենք տեղեկացնել, որ Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնը միանում է կուրությունը կանխարգելելու նպատակով իրականացվող պետական ծրագրին։
2017 թվականին կյանքի կոչված ծրագիրը ներառում է առանձին խմբերում 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց հետևյալ խորացված ակնաբուժական հետազոտությունների լիովին անվճար տրամադրումը։
1. Օֆտալմոսկոպիա և ճեղքային լամպով հետազոտում,
2. Տոնոմետրիա
3. Ռեֆրակտոմետրիա
4. Ուլտրաձայնային հետազոտություն
Հետազոտության արդյունքում, բժշկական ցուցումների առկայության դեպքում, ծրագրի շրջանակում կիրականացվեն կատարակտի վիրահատություններ` բարձրորակ ներակնային ոսպնյակի իմպլանտացիայով։
Ո՞ր խմբի անձինք են հանդիսանում ծրագրի շահառուներ
Ծրագրի շրջանակում կարող են անվճար հետազոտության դիմել 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, տվյալ ոլորտներում առնվազն 2 տարի մասնագիտական գործունեության ստաժ ունեցող, սոցփաթեթի շահառու չհանդիսացող անձինք։
1. Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատող հանդիսացող կամ նախկինում աշխատած անձինք
2. Հանրակրթության բնագավառում և բարձրագույն ուսումնական հաստատություններում գործունեություն ծավալած անձինք,
3. Մշակույթի ոլորտում ներկայում աշխատող կամ աշխատած, ինչպես նաև մշակութային միություններում (գրողների, նկարիչների, կոմպոզիտորների...) անդամագրված անձինք։
4.ՙՙ0՚՚ միավորից բարձր՝ մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ:
Հերթագրման կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և ծրագրի այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 060 66 03 03:
Ծանոթացե՛ք Մեդլայն Կլինիկ-ի Ակնաբուժական ծառայությանը: