- Մեդլայն Կլինիկ. նոր ծառայություններ, ավելի հարմարավետ հիվանդասենյակներ | Medline.am
Ընդունարան 060 66 03 03 ԴԻՄԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ
Հայերեն

Մեդլայն Կլինիկ. նոր ծառայություններ, ավելի հարմարավետ հիվանդասենյակներ

Արդեն մեկնարկել է նոր աշխատանքային տարին և Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնը ունի մի շարք նորություններ, որոնց մեզ կծանոթացնի կլինիկայի գլխավոր բժիշկ, բ.գ.թ. Կարեն Արամի Պետրոսյանը։

- Բժիշկ, ասացեք խնդրեմ, ներկայում ծառայությունների ի՞նչ շրջանակ ունի Մեդլայն Կլինիկը (հիվանդանոցային, արտահիվանդանոցային...)։

- Ուզում եմ նշել, որ Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնը բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություն է, որը մատուցում է բարձրակարգ բժշկական օգնություն հետևյալ ոլորտներում՝ ընդհանուր վիրաբուժություն (պլանային և անհետաձգելի), ուրոլոգիա (կոնսերվատիվ և վիրահատական), օպերատիվ գինեկոլոգիա, պլաստիկ վերականգնողական վիրաբուժություն և միկրովիրաբուժություն, լօռ (քիթ-կոկորդ-ականջաբան), տրավմատոլոգիական և օրթոպեդիայի ծառայություններ, անոթային վիրաբուժություն, պրոկտոլոգիա, աչքի վիրաբուժություն և այլն:

Հարկ է նշել, որ մեր պոլիկլինիկական բաժինը սպասարկում է ավելի քան 9000 բնակչության: 

- Ի՞նչ նորություններ են սպասվում մեր պացիենտներին մոտ ապագայում (տեխնիկական, մասնագիտական համալրում, ծառայությունների ավելացում):

- Ներկայիս պաշտոնը ստանձնելուց հետո (ավելին քան երկու ամիս), մենք հասցրել ենք վերանորոգել կլինիկայի առաջին հարկը՝ պոլիկլինիկական հատվածը, ակտիվ աշխատանքներ են տարվում հիվանդասենյակները բարեկարգելու ուղղությամբ ՝ դարձնելով դրանք ավելի հարմարավետ մեր պացիենտների համար:

Ներկայումս աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերանորոգենք նաև վիրաբուժական բլոկը, արդիակացնենք անեսթեզիոլոգիական ծառայության տեխնիկան: Ծառայությունների շրջանակն այս տարի պլանավորում ենք համալրել նաև դիմածնոտային, մանկական և կրծքային վիրաբուժությունների, սրտի հիվանդությունների,սուրդոլոգիական ծառայություններով:

- Որպես կլինիկայի գլխավոր բժիշկ, աշխատանքային ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել` հասարակությանն էլ ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու նպատակով։

- Առաջնային կարող եմ նշել,որ մեր միակ նպատակը պետք է լինի այն, որ պացիենտները և հիվանդները կլինիկայից դուրս գան առողջ և գոհ` մեր կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալ, բարձրորակ և բարեհոգի վերաբերմունքից: Ավելացնեմ, որ մենք աշխատում ենք նաև անապահով խմբերի, զինծառայողների, վերջիններիս ընտանիքների հետ, ուստի մեր կողմից մատուցված ծառայությունները բավականին հասանելի են և մատչելի:

Մեդլայն կլինիկայում աշխատում է երիտասարդ բժիշկների թիմ, որոնք աշխատում են Հերացու անվան ԵՊԲՀ-ի տարբեր ամբիոններում:

- Լինելով նաև պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, ներկայացրեք խնդրեմ առաջարկվող ծառայությունների ծավալը: Ի՞նչ համալրումներ ունենք։

- Կապված պլաստիկ վիրաբուժության հետ, պլանավորում ենք ձեռք բերել վիրահատական միկրոսկոպ և լազերային լիպոսակտոր: Մեր կողմից առաջարկվող պլաստիկ վիրաբուժության ծառայությունների շրջանակը բավական լայն է և ներառում է պլաստիկ վիրաբուժության գրեթե բոլոր ոլորտները, ինչպես էսթետիկ (ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, ֆեյսլիֆթինգ, մամոպլաստիկա, աբդոմինոպլաստիկա, լիպոսակցիա), այնպես էլ վերականգնողական միկրովիրաբուժության ոլորտներում (վերջույթների տարբեր սեգմենտների վերականգնում, ջլերի, նյարդերի և անոթային վիրաբուժություն):

Ամբուլատոր ծառայություններ
Լաբորատոր հետազոտություններ Իմանալ ավելին՝
Հիվանդանոցային սպասարկում
Պետպատվեր