"Մեդլայն" բժշկական կենտրոն
Արդեն չորս տարուց ավելի է, ինչ Երևանում գործում է "Մեդլայն" կազմապերպությունը, որը առաջարկում է բժշկական ծառայություններ տան պայմաններում, անց է կացնում մասնավոր կոնսուլտացիաներ և ապահովում է օպերատիվ կապ հիվանդի և բարձր որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի միջև: "Մեդլայն" կազմակերպությունը համագործակցում է Երևանի առաջնակարգ կլինիկաների հետ և ունի աշխատանքային համաձայնագրեր 65 ճանաչված մասնագետների հետ, որոնք աշխատում են ստացիոնարներում և ունեն գիտական աստիճաններ, ինչպես նաև միջին և ցածր բուժաշխատողների հետ: Զանգահարելով "Մեդլայն", Դուք կարող եք արագ և ճիշտ կողմնորոշվել բժշկի ընտրության հարցում կախված հիվանդության բնույթից, ախտորոշումից և բուժման մեթոդից:
"Մեդլայն" բժշկական կենտրոնում լիարժեք բժշկական խորհրդատվություն կստանաք առողջության հետ կապված բոլոր հարցերով` առողջության պահպանում, հիվանդությունների կանխարգելում, սուր կամ խրոնիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում: "Մեդլայն" բժշկական կենտրոնում կարող եք պաշտոնական տեղեկանք ստանալ առողջության վերաբերյալ: Խորհրդատվությունը, համապարփակ բժշկական քննությունը Ձեր ընտրությամբ կիրականացվեն և բուժում կնշանակվի "Մեդլայն" բժշկական կենտրոնի գրասենյակում կամ Ձեր տանը կամ աշխատավայրում:
Անհրաժեշտության դեպքում կիրականացվեն մասնագետների խորհրդատվություններ, բժշկական միջոցառումներ, կկազմակերպվի հիվանդանոցային բուժում: "Մեդլայն" Բժշկական կենտրոնը համագործակցում է բժշկագիտության տարբեր բնագավառների 65 առաջատար մասնագետների հետ, մեր համագործակցության ցանցն ընդգրկում է հանրապետության լավագույն հիվանդանոցները:
Մեր կողմից իրականացվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության համար կարող եք դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարով (010) 525-903,545-103. ինտերնետային հասցեն` http://www.medline.am :
Նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարեք (010) 521-539, ընտրեք Ձեզ համար լավագույն ժամը` այդ թվում աշխատանքային օրվա սահմաններից դուրս և շաբաթ - կիրակի օրերին:
"Medline" կազմակերպությունը, շարունակելով հոգալ բնակչության առողջության մասին, այժմ արդեն
առաջարկում է բժշկական ծառայությունները նորաբաց կենտրոնում Սայաթ-Նովա 26 հասցեով:
Մեր կենտրոնում Ձեզ սպասում են մեր բարձրակարգ բժիշկ - մասնագետները:
Բժշկական կենտրոնի հեռախոսահամարն է (010) 525-903
